26.11.2024
Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Նովրուզի տոնակատարությունը
prev Նախորդ նորություն

Էրդողանն ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայի արևելքում՝ընդդեմ քրդերի

Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնել դեռ այն ժամանակ, երբ գործում էր խալիֆայությունը: Գորշ սխեմաներով նավթ էր գնվում տարբեր բիզնես խմբերի կողմից: Էրդողանը ցանկանում է ուժեղացնել Թուրքիայի դիրքերը Սիրիայի արևելքում, որպեսզի թուլացնի քրդական խմբավորումներին, որոնք գումարներ են ստանում սիրիական նավթային հանքավայրերի անօրինական շահագործումից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը:


Նա նշել է, որ Էրդողանն իր վերջնական նպատակն է տեսնում քրդական զինված խմբերի ջախջախման մեջ՝նրանց զրկելով տնտեսական բազիսից և քաղաքականապես մեկուսացնելով վերջիներիս:


Թուրքիայի նախագահը՝ ՌԴ նախագահին էր առաջարկել համատեղ շահագործել Սիրիայի նավթային ռեսուրսները, որոնք այժմ գտնվում են Քրդական բանվորական կուսակցության հսկողության տակ: