26.11.2024
Անկարան գիտակցում է՝թուրքական ռազմական լուծում Իդլիբում չի լինելու
prev Նախորդ նորություն

Թուրքիան զարգացնում է անօդաչուների արտադրանքն՝Էրդողանի փեսայի միջոցով

Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում կենտրոնական դերակատարում են ունեցել անօդաչու թռչող սարքերը:Թուրքիան զարգացնում է ԱԹՍ-ների իր ծրագիրն արդեն մի քանի տարի՝Էրդողանի փեսայի օգնությամբ: Այդ մասին հղում անելով Neue Zürcher Zeitung-ին հայտնում է
inosmi.ru կայքը:


Հոդվածում նշվում է, որ ԱԹՍ-ների զարգացման ծրագրում առանցքային դերակատարում ունի Սելջուկ Բայրաքտարը: Նրա ընտանիքի ընկերությունը՝Թուրքիայում ԱԹՍ-ների գլխավոր արտադրողներից է:


Նշվում է, որ ԶԼՄ-ները նրան անվանում են «թուրքական ԱԹՍ-ների կնքահայր»:


2016թ.-ին նա ամուսնացել է Թուրքիայի նախագահի կրստեր դստեր՝Սյումայեի հետ:


Նշվում է, որ Bayraktar TB-2 անօդաչուն արդեն վաճառվել է Քաթարին և Ուկրաինային: