26.11.2024
Փորձագետ. Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ քաղաքական հակամարտություն ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Բաքուն և Աշգաբադը կզարգացնեն Արևելք-Արևմուտք տրանսպորտային- տարանցիկ միջանցքները

Բաքուն և Աշգաբադը որոշել են համագործակցության կոնկրետ ուղղությունները, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:


«Բարձր մակարդակով անցկացված բանակցությունների շրջանակներում քննարկվել են՝ երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային քաղաքականության հարցեր և որոշվել են համագործակցության կոնկրետ ոլորտները», - մարտի 11-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նշել է Թուրքմենստանի նախագահը:


Նա հայտնել է նաև, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են՝ երկկողմ առևտրատնտեսական գործընկերության հարցեր, դրա ընդլայնման և դիվերսիֆիկացման փոխադարձ պատրաստակամություն է հայտնվել:


«Առաջնահերթ ոլորտների շարքում նշվել են՝ էներգետիկան, տրանսպորտը և ենթակառույցները, ագրոարդյունաբերական համալիրը, քիմիական և տեքստիլ արդյունաբերությունը, շինարարությունը, տեխնոլոգիան, սպասարկման ոլորտը և մի շարք այլ ոլորտներ», - ասել է Բերդիմուհամեդովը:


Նա նաև նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների տարածքներով՝ Արևելք-Արևմուտք գծի երկայնքով տրանսպորտային և տարանցիկ միջանցքներ ստեղծելու ուղղությամբ ջանքերը համակարգելու և Կասպից ծովում երկու երկրների նավահանգստային ենթակառուցվածքների օգտագործման միջոցով՝ ավտոմոբիլային և երկաթուղային լաստանավային ծառայություններ ստեղծելու համար:


«Էներգետիկ և տրանսպորտային հոսքերը դիվերսիֆիկացնելու առումով հնարավորությունները կօգտագործվեն` երկու երկրների ներուժն առավելագույնս իրագործելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար », -նշել է Թուրքմենստանի նախագահը: