8.06.2023
 Բաքուն և Աշգաբադը կզարգացնեն Արևելք-Արևմուտք տրանսպորտային- տարանցիկ միջանցքները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան է ժամանել 156 քաղաքացի. նրանցից 7-ը ջերմություն ունեն

«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», - «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:


Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում:


Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ ջերմություն է գրանցվել: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ:


Մնացած ուղևորները գտնվում են կարանտինային գոտում: «Նրանք տեղավորված են բավականին հարմարավետ հյուրանոցում: Դրա համար պատասխանատու է Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունը», - ասել է Գամկրելիձեն:


Հատուկ չվերթներով Իտալիայից վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի: Նոր կորոնավիրուսի (COVID — 19) տարածման պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվել Իտալիայում: Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա:

Վրաստանում Արձակուրդները կերկարաձգվեն
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո