Տասնամյակներ տևող Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը չի կարողանում ավարտվել, քանի որ դաշինքի անդամների շրջանում Թբիլիսիի վերաբերյալ միասնական կարծիք չկա՝ «ռուսական գործոնի» պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: «Այսօր ՆԱՏՕ-ի անդամների շարքում միասնական կոնսենսուս չկա՝ Վրաստանի անդամակցության հետ կապված։ Իհարկե, դրանում վճռորոշ դեր է խաղում ռուսական գործոնը»,-ասել է նա։ Նախարարը նշել է, որ պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը և գործել ելնելով իրողություններից, ոչ թե ցանկությունից։