25.11.2024
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի ռազմական ուժի վրա
prev Նախորդ նորություն

«Պարսկական պերեստրոյկան» անհաջողություն է կրել

Իրանը նոր դարաշրջան է վերապրում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները տանելու են պրագմատիկ քաղաքականությունից դեպի առճակատման քաղաքականություն: Բոլոր նախադրյալները կան կարծելու, որ դա կանխորոշելու է Իրանի արտաքին քաղաքականությունը մոտակա տարիներին:


Հոդվածում նշվում է, որ «պարսկական պերեստրոյկան», որի առանցքային տարրերից էր արտաքին աշխարհի հետ բաց շփումներն ու չափավոր բարեփոխումները, անհաջողություն է կրել:


Հոդվածի հեղինակը նշում է, որ պահպանողականների հաղթանակն ու հսկողության հաստատումը խորհրդարանում միայն առաջին քայլն է՝հաջորդ տարի Իրանում նախատեսվում են նախագահական ընտրություններ ու պահպանողականները կձգտեն փոխարինող գտնել Հասան Ռոհանիին:


Իրանում ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք:


Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում:


Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: