Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է և աջակցում է նրան: Այս մասին ասել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Շենթոփը հավելել է, որ Ադրբեջանի հետ առևտրի, քաղաքական, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդումը հանդիսանում է Թուրքիայի գերակայություններից մեկը, որն առաջինն է ճանաչել նրա անկախությունը: