Եվրասիական տնտեսական միությունն այս ընթացքում արդարացրել է սպասումները եւ բավականին արդյունավետ է աշխատում: Զարգանում է միության շրջանակում առեւտուրը, աճում է միության ողջ ՀՆԱ-ի ծավալը: Այս մասին Երեւանում անցկացվող ԵԱՏ պետությունների ղեկավարների հանդիպմանը հանյտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, աճում է արդյունաբերությունը, սակայն ԵԱՏՄ-ի առաջ դրված են բավականին մասշտաբային խնդիրներ: Այս համատեքստում Պուտինը նշեց, առեւտրի ոլորտում պատներշների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքի կարեւորությունը: «Առաջնահերթույթունների թվում է նաեւ ֆինանսական շուկայում միասնական կանոնների հաստատումը: Օրակարգում է եվրասիական ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կդառնա ԵԱՏՄ տարածում բանկային, ֆինանսական ծառայությունների տրամադրամն միասնական կանոնների ձեւավորման ճանապարհային քարտեզը՝ դարձնելով շուկայի այս սեգմենն ունիֆիկացված ու թափանցիկ», - նշում է նա: Ապագայում, նրա խոսքով, օրակարգում է լինելու միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման խնդիրը: «Սրան պետք է հետեւի միությական գազի, նավթի ու նավթամթերքների շուկաների ձեւավորումը 2025 թ-ին», - ասաց Պուտինը՝ հավելելով, որ պետք է ունիֆիկացնել ԵԱՏՄ պետությունների օրենքները գազի մատակարարումների ոլորտում: Նա նաեւ խոսեց տնտեսության թվայնացման օրակարգային խնդիրներից: «Բոլորի շահերից է բխում աշխատատեղերի ստանդարտացված համակարգի ստեղծումը: Այս ծրագրի կյանքի կոչման դեպքում մեր պետությունների քաղաքացիները համացանցում կարող են իմանալ ԵԱՏՄ բոլոր պետություններում թափուր աշխատատեղերի մասին», - ասաց ՌԴ նախագահը՝ կարեւորելով նաեւ ապրանքների էլեկտրոնային գրանցումը ԵԱՏՄ մուտք գործելիս, որպեսզի հնարավոր լինի հետեւել նրանց շարժին: «Համաձայն մեր այսօրվա որոշման Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կստանա համապատասխան լիազորությունները», - ասաց նա: