22.04.2025
Փորձագետ. Էրդողանի երազանքն՝Օսմանյան կայսրության վերականգնումն է
prev Նախորդ նորություն

SOCAR-ը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1,1 մլրդ դոլար

SOCAR ընկերությունների խումբը Վրաստանում աշխատանքով ապահովել է 5 100 մարդու:


Այս մասին հայտարարել է SOCAR Energy Georgia-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը Թբիլիսիում ադրբեջանցի գործարարների միավորման (AZEBI) անդամների հետ հանդիպմանը:


Նրա խոսքով, 2006 թվականից ի վեր SOCAR-ը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1,1 մլրդ դոլար: «Ընկերությունն ավելի քան 1,5 մլրդ դոլարի հարկ է վճարել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ SOCAR Georgia-ն Վրաստանի խոշորագույն հարկատուն է»:


Մահիր Մամեդովը նաև խոսել է Վրաստանում ուսում ստացող ադրբեջանցի ուսանողներին SOCAR-ի ցուցաբերած աջակցության մասին: Նա նշել է, որ ներկայումս Վրաստանի համալսարաններում սովորում է ավելի քան 3 000 ուսանող, որից կրթաթոշակ է ստանում 1 970-ը:


 


 

ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի ընտրությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան