8.06.2025
SOCAR-ը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1,1 մլրդ դոլար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի ընտրությունները

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը քննադատել է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝շեշտելով ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր:


Դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների բացասական գնահատականը: ԵԱՀԿ-ի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին:


«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները», - նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:


 

Հարցում. Իմամօղլուն ընտրություններում կարող է հաղթել Էրդողանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին