Ահմադինեժադից հետո Իրանի կառավարությունը դարձել է ավելի պահպանողական ֆինանսական հարցերում, ինչը հիպերինֆլյացիան քիչ հավանական է դարձնում: Իրանը զգալի առաջընթաց է գրանցել տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով՝կրճատելով կախվածությունը նավթից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Էլլի Հերանմայեն: Նա նշել է, որ Վենեսուաելայից գլխավոր տարբերությունը՝Իրանի աշխարհագրական դիրքն է: Ըստ նրա, Իրանը գտնվում է համաշխարհային նավթային շուկայի կենտրոնում ու Իրանով պետք է անցնի Չինաստանի Մեկ գոտի՝մեկ ուղի ճանապարհի մի հատվածը: Նա հավելել է, որ ՌԴ-ն ու Չինաստանը չեն ցանկանում Իրանի տնտեսության կաթված՝ամերիկյան պատժամիջոցների հետևանքով: