Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները: «Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետք է մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-նշել է նա: Սահակաշվիլին հայտնել է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար: «Մենք պետք է լինենք նպատակասլաց եւ գրոհենք խաղաղ ձեւով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ եւ հարկավոր է գնալ մինչեւ վերջ: Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին»,-ասել է Սահակաշվիլին: