Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանումներում և զորամասերում իրականացվում են զորավարժություններ և տեսական պարապմունքներ՝ հաստատված պլանի համաձայն: Միաժամանակ աշխատանքներ են տարվում հակաօդային պաշտպանության կարողությունների ուժեղացման, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալըբովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:Նա նշել է, որ ճանապարհներ են կառուցվել դեպի լեռնային տեղանքում գտնվող բոլոր մարտական հենակետեր: