24.11.2024
Ամիր Հաթամի. Իրանը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի
prev Նախորդ նորություն

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընդունել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին:


Վրաստանի ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպաման ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և պաշտպանական համագործակցության հարցերը։


Պաշտոնական արարողությանից հետո տեղի ունեցած ընդլայնված նիստում Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքներն են:


Նախարարները քննարկել են նաև ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը ստորագրել են 2020 թվականի երկկողմ համագործակցության պլանը, որը ուղղված է պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը: