24.11.2024
Թուրքիայում գնահատել են Լիբիայի հարցով Բեռլինի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Էրդողանի մեգանախագծերը.Թուրքիան՝ենթակառուցվածքային պատերազմի շեմին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկությունը նոր ջրանցք կառուցելու հետ կապված, որը կշրջանցի Բոսֆորը, բախվում է նրա հզոր հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ և նախագահի պոտենցիալ թեկնածու Էքրեմ Իմամօղլուի դիմադրությանը:


Էրդողանը Սև ծովը՝Մարմարի ծովին միացնող ջրանցքի կառուցման իր ցանկության մասին հայտարարել էր դեռևս 2011թ.-ին:


Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեհմեթ Ջահիդ Թուրհանը հայտարարել է, որ այդ ջրանցքով անցնելու հետևանքով նավերից ստացվող գումարը տարեկան կազմելու է մեկ միլիարդ դոլար:


Նշվում է, որ Էրդողանը մեծ հետաքրքրություն ունի մեգանախագծերի նկատմամբ՝նա արդեն կառուցել է Բոսֆորի վրա երրորդ կամուրջը, Ստամբուլի խոշորագույն օդանավակայանը և այլն:


Ստամբուլի քաղաքապետը դեմ է արտահայտվել այդ ջրանցքի կառուցմանը:


Istanbul Economy Research-ի հարցումը ցույց է տալիս, որ բնակչության շրջանում նախագծի մասին տեղեկացված անձանց թիվը շատ քիչ է: