Ուզբեկստանը փոշմանել է. Տաշքենդը չի անդամակցի ԵԱՏՄ-ին, բայց կլինի դիտորդ
Ուզբեկստանը մտադիր չէ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նախընտրում է դիտորդի կարգավիճակը: Այս մասին հունվարի 20-ին Սենատի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, հայտնում է EADaily- ն:
«Թույլ տվեք կարծիք հայտնել ինտեգրման վերաբերյալ: Մեր շատ քաղաքացիներ աշխատում են արտերկրում: Ղազախստանում և Ռուսաստանում: Մենք չենք կարող անտարբեր նայել դրան: Ոչ ոք երբեք ոչ մեկին անկախություն չի տա: Անկախությունը ժողովրդը վստահել է նախագահին: Մենք չենք դառնա այս միության անդամ», - ասել է նա:
Նա ընդգծել է, որ Տաշքենդը նախընտրում է դիտորդի կարգավիճակը:
«Մենք կլինենք դիտորդ: Սանկտ Պետերբուրգում մենք շատ բաների շուրջ են համաձայնություն ձեռք բերել Վլադիմիր Պուտինի հետ», - շեշտել է երկրի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, անցյալ տարի Միրզիյոևը հայտարարել էր, որ Ուզբեկստանը որոշել է ուսումնասիրել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը: Սակայն ԱՄՆ-ն Տաշքենդին համոզում էր հետ կանգնել այդ քայլից: