Չնայած, որ Ադրբեջանի բնակչության 96 տոկոսը կազմում են մահմեդականները, երկրում ազատորեն գործում են նաև այլ կրոնական դավանանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն: Նա նշել է, որ Ադրբեջանում բացի մզկիթներից, հատուկ նշանակություն է տրվում եկեղեցիների և սինագոգների վերանորոգման ու կառուցմանը: «Չնայած, որ հայերը փոխում են պատմական ադրբեջանական հողերի տեղանունները, յուրացնում են մեր հուշարձանները, Բաքվի կենտրոնում տեղակայված հայկական եկեղեցին պահպանվում է պետության կողմից»,-նշել է նա: