Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի», - նշել է Էրդողանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձև է ընդունել, որով ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ 223 կոնգրեսական աջակցել է բանաձևին, դեմ է արտահայտվել 191 օրենսդիր: