30.07.2025
Զուրաբիշվիլին առաջարկել է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով
prev Նախորդ նորություն

Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը

Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:


Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում են միջոցները, ստորագրվել է Անկարայում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Խուլուսի Աքարի միջեւ կայացած բանակցություններից հետո:


Հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Աքարին Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ նշել է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում:

Սամուրի կամուրջը մեծ հնարավորություններ է բացում միջազգային ծրագրերի իրականացման համար
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար