31.07.2025
Թուրքիան և Վրաստանը ստորագրել են ռազմական համագործակցության պայմանագիր
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլին առաջարկել է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով

Թբիլիսին կարող էր Մոսկվայի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


«Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձեւաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ միայն մենք բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն է հարկավոր»,- նշել է նա:


Զուրաբիշվիլին գտնում է, որ ժնեւյան քննարկումների ձեւաչափը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները հարկ է պահպանել:

Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար