16.09.2025
Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը
prev Նախորդ նորություն

Սամուրի կամուրջը մեծ հնարավորություններ է բացում միջազգային ծրագրերի իրականացման համար

Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին Սամուր գետի վրա կամրջի բացումը հանդիսանում է երկու երկրների միջև բարեկամության և հարևանության խորհրդանիշը: Այդ մասին Սամուր գետի վրայով անցնող կամրջի բացման արարողությանը ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:


Նրա խոսքով, այս կամուրջը մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային նախագծերի իրագործման համար:


«Կամուրջը կնպաստի առևտրային գործողությունների ընդլայնմանը: Երկրների միջև դիտարկվում է առևտրի կայուն աճ: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջառությունն աճել է 23 տոկոսով: Մաքսային ընթացակարգերի պարզեցումը և «Կանաչ միջանցք» համակարգի գործարկումը՝ հետագայում էլ ավելի կընդլայնեն ապրանքաշրջանառությունը», - ասել է նա:

Վրաստանը պետք է լուծի սահմանային բոլոր վեճերը՝ որպես պետություն կայանալու համար. նախագահ
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը