21.04.2025
Դժվար է մեկնաբանել. ՌԴ դեսպանը՝ Սու-57 կործանիչների նկատմամբ Բաքվի հետաքրքրության մասին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն:


«2019 թվականի 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 850 մլն ԱՄՆ դոլար: Մենք համարում ենք, որ առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կմեծանա», - ասել է Պատարաձեն:


Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 8-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանը և Ադրբեջանը քննարկել են երկու պետությունների միջև հումանիտար հարաբերությունները:


«Մենք նաև քննարկել ենք զբոսաշրջության զարգացման հետ կապված և այլ կարևոր հարցեր», - ասել է դեսպանը:

Վրաստանի գործիչները պետք է խնդիրները լուծեն առանց օտարերկրացիների միջամտության. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան