Ըստ օրենսդրության՝ այսօրվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը: Այս մասին լրագրողներին ասել է «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Նա նշել է, որ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը առաջիկայում կհրապարակի իր թեկնածուների ցուցակը: «Դեռ ժամանակ ունենք: Ներկայումս աշխատանքներ են տարվում ցուցակի կազմման ուղղությամբ», - ասել է Ալի Ահմեդովը: