Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Դավիդ Զալկալիանիի 8-րդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Թբիլիսիում: Այս մասին հայտարարվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում շրջանակներում Մամեդյարովի և Զալկալիանիի միջև տեղի ունեցած հանդիպմանը: Կողմերը քննարկել են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: