Ադրբեջանը աջակցում է Թուրքիային Սիրիայում գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Նա հայտնել է, որ այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ը առանձին հայտարարություն է տարածել: «Ես նույնպես առանձին մեկնաբանեցի դա: Ադրբեջանը Թուրքիայի կողքին է, աջակցում է և կաջակցի նրան բոլոր արդար գործերում, խաղաղությանն ուղղված բոլոր միջոցառումներում», - ասել է Ալի Հասանովը: