24.11.2024
Ադրբեջանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ փող ծախսել
prev Նախորդ նորություն

«Չափն անցնում է». Ադրբեջանում արձագանքում են Աննա Հակոբյանի հրավերին

Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն արձագանքել են Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային ուղղված հրավերին։


Աննա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովին հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հյուրընկալել Ստեփանակերտում։


«Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին, և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է, և եթե նա ընդունի այդ հրավերը, պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»,- ասել էր Աննա Հակոբյանը՝ ընդգծելով, որ եթե Ալիևան նպատակ ունի գալ Արցախ՝ պատերազմի միջոցով, դա անկատար երազանք է մնալու: Ըստ Աննա Հակոբյանի՝ ադրբեջանական կողմը պետք է «թոթափի պատերազմի մոլուցքը»։


Ալիևան Տելեգրամի իր ոչ պաշտոնական էջում հայտարարել էր, թե մուղամ կլսի Ղարաբաղում։


Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանի հրավերը թողել է անպատասխան: Փոխարենը պատասխանում են ուրիշները, օրինակ՝ պատգամավոր Ֆլորա Գասըմովան, որ ներկայանում է իբրև Ստեփանակերտից ընտրված պատգամավոր. «Աննա Հակոբյանը տիկին Մեհրիբանի մակարդակի մարդ չէ, որ նրա խոսքին ուշադրություն դարձնենք»:


Ադրբեջանական մի քանի կայքեր էլ գրում են, թե Աննա Հակոբյանը «չափն անցնում է»:


Իսկ ահա APA-ն «Աննա Հակոբյանը նորից չիմացած թեմաներից է խոսում» վերնագրով հոդվածում գրում է, թե Մեհրիբան Ալիևան Տելեգրամում չունի ալիք, դա իր համակիրների էջն է, և գրառումն էլ պաշտոնական չէ: Չնայած դրան՝ հենց ադրբեջանական թերթերը այն ներկայացնում էին որպես պաշտոնական ալիք, գրում է ՍիվիլՆեթը:


Իրականությունն այն է, որ Մեհրիբան Ալիևան ադրբեջանական երգ լսելու ցանկություն հայտնել էր դեռ այս տարվա օգոստոսի 26-ին՝ ադրբեջանցի փախստականների հետ հանդիպմանը․ «Վստահ եմ՝ ձեր բոլորի սրտում ապրող ցանկությունը, բոլոր ադրբեջանցիների սրբազան իղձն է ազատագրել մեր հողերը, վերականգնել տարածքային ամբողջականութունն ու Ղարաբաղում ծածանել Ադրբեջանի եռագույն դրոշը»։


Աննա Հակոբյանը հանդես էր եկել նաև խաղաղություն հաստատելու դիրքերից։ Կոշտ հակադարձել դրան գուցե ամենախելամիտ տարբերակը չէ հատկապես միջազգային հանրության աչքում: Թերևս, Ադրբեջանում մտածում են՝ լռությունը լավագույն տարբերակն է: