25.11.2024
Ադրբեջանը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Բաքուն մտադիր է 2-3 տարում ավարտել ՌԴ հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Բաքուն հույս ունի Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտել առաջիկա 2-3 տարիների ընթացքում, հայտարարել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:


«Ռուսաստանի հետ սահմանի սահմանագծման հարցերը հաջողությամբ շարունակվում են. նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ նիստ, որոշվեցին նոր պլաններ: Վերջին 2-3 տարիներին մեծ աշխատանք է կատարվել: Կարելի է ասել՝ աշխատանքներն ավարտվել են 30-40%-ով», - լրագրողներին ասել է Խալաֆ Խալաֆովը:


Նրա խոսքով, աշխատանքներն իրականացվում են փոխըմբռնման մթնոլորտում: «Հուսով ենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ՌԴ հետ սահմանի սահմանազատման գործընթացը կավարտվի», - ընդգծել է փոխնախարարը: