Փորձագետ. Ադրբեջանը Ռուսաստանի հետևողական գործընկերն է շատ հարցերում
Ադրբեջանը Ռուսաստանի հետևողական գործընկերն է շատ հարցերում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի վերլուծական խմբի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը:
Նա նշել է, որ աշխարհաքաղաքական տեսակետից հիմա լուրջ ռեգիոնալացում է տեղի ունենում: Նման պայմաններում ոչ մեծ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի, իրենց տարածաշրջանից դուրս գալու հնարավորությունները սահմանափակ են: Ադրբեջանը պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարելով՝ սկսեց զարգացնել համագործակցության այն ուղղությունները, որտեղ նա օբյեկտիվ առավելություն ունի:
«Չնայած, որ Ադրբեջանը չի անդամակցում ԵԱՏՄ-ին, առկա են մեծ թվով համաձայնագրեր, որոնք նպաստում են տնտեսական համագործակցությանը: Դրա մասին է վկայում նաև Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումը», - ասել է Ստանիսլավ Պրիտչինը: