Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պետական սահմանին՝ Սամուր գետի վրա կառուցված նոր կամուրջը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: «Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 24-ին: Այդ կամուրջը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը: Ինչպես հայտնի է, մեր ապրանքաշրջանառությունը մեծանում է, և դրա արդյունքում մեծանում է նաև բեռների հոսքը», - ասել է դեսպանը: Դիվանագետը նշել է, որ հարմարավետ պայմաններ են ստեղծվելու մաքսային կետն անցնողների համար: Կամուրջը կառուցվել է Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև 2013 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա: