26.11.2024
Ադրբեջանը չի անդամակցի ԵՄ-ին. Ալիեւ
prev Նախորդ նորություն

Դեսպան. 10 տարվա ընթացքում Ադրբեջանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը աճել է 28% -ով

Արևելյան գործընկերության ծրագիրը անվտանգության ռազմավարություններից մեկն է: Այս մասին Բաքվում Լեհաստանի դեսպանատանը՝ «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:


«Վեց երկրները միասին հանդիսանում են ԵՄ-ի՝ ծավալով 10-րդ առևտրային գործընկերը: Մասնավորապես, ավելի քան 10 տարի, Ադրբեջանի ու ԵՄ միջև առևտրաշրջանառություն աճել է 28 տոկոսով: 2014-2018 թվականների համար ԵՄ-ն հատկացրել է 76 միլիոն եվրո՝ Ադրբեջանի հետ համագործակցության համար: Հիմնականում, այդ միջոցները ուղղված են՝ կրթության, բիզնեսի, իրավական համակարգի և այլնի զարգացմանը», - ասել է Յանկաուսկասը: