26.11.2024
Արևմուտքը դիվիդենտներ է քաղում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքից
prev Նախորդ նորություն

Ալիև. 2019-ին Հայաստանին չհաջողվեց փոխել բանակցությունների ձևաչափը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել:


«2019 թվականին հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել: Համարում եմ, որ դա կապված է մի քանի պատճառների հետ. Հայաստանի ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա պատշաճ ճնշման բացակայությունը», - ասել է Իլհամ Ալիևը:


Նախագահի խոսքով, բացի այդ, բանակցությունների վրա բացասական են ազդել Հայաստանի ղեկավարության հակասական և անտեղի հայտարարությունները:


«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: Դա անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում գտնվող զինծառայողների 90%-ը Հայաստանի քաղաքացիներ են: Դրա համար էլ բանակցությունները տարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Չնայած Հայաստանի բոլոր փորձերին՝ 2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնաց անփոփոխ: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է», - նշել է Իլհամ Ալիևը:


Նա ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է: «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ընդգծել է Իլհամ Ալիևը: