Ադրբեջանի 1000 ընտրատեղամասերում վեբ-տեսախցիկներ են տեղադրվել
Արդեն մի քանի տարի է, որ Ադրբեջանում ընտրություններն անցկացվում են վեբ-տեսախցիկների միջոցով: Եվ այսօր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված, վեբ-տեսախցիկներ են տեղադրվել երկրի 20 տոկոս կամ հազար ընտրատեղամասերում: Այս մասին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը:
Նրա խոսքով, այն տեղամասերը, որտեղ տեղադրվում են վեբ-խցիկներ, ընտրվել են հատուկ սխեմայի համաձայն՝ Ադրբեջանի ամբողջ տարածքը ներառելու պայմանով:
«Ցանկացած քաղաքացի կարող է մուտք գործել ԿԸՀ կայք և վեբ-տեսախցիկների միջոցով քվեարկության օրը՝ հազար ընտրատեղամասերում հետևել ընտրությունների ընթացքին: Դա շատ պարզ է», - ասել է Փանահովը:
Նա ընդգծել է, որ դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն 13 քաղաքական կուսակցություններ: