25.11.2024
Ուկրաինան հետաքրքրված է ադրբեջանական գազով և նավթամթերքներով. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ընդունվել է ԹուրքԽՎ-ի Բաքվի հռչակագիրը

Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը (ԹուրքԽՎ) Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած նիստի արդյունքներով ընդունել է Բաքվի հռչակագիրը:


47 կետից բաղկացած հռչակագրի համաձայն՝ Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա եկող տարի Ղազախստանում:


Փաստաթղթում արտացոլված են պետությունների միջև փոխհարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ կազմակերպության աջակցության, մոդելային օրենքների մշակման, մշակութային արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի միավորման և ԹուրքԽՎ անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման վերաբերյալ դրույթները:


Հռչակագրում նշված է նաև ԹուրքԽՎ անդամների՝ առևտրաներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով՝ Թուրքական առևտրաարդյունաբերական պալատի ձևավորման կարևորությունը:


ԹուրքԽՎ-ի լիագումար նիստում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը նախագահությունը փոխանցել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովին: