24.11.2024
Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների մոտ 700 թեկնածուների ցուցակը
prev Նախորդ նորություն

Աբխազիայի նախագահն առաջարկել է ցուցարարներին բանակցել. դեռ պատասխան չկա

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ցուցարարներին առաջարկել է բանակցություններ վարել վարչակազմի շենքում, սակայն դեռևս պատասխան չի ստացել:


«Նա առաջարկել է բանակցություններ: Այս պանին ոչինչ (չեն պատասխանել -խմբ.)», - ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ղեկավարի աշխատակազմից:


Վարչակազմը չի հստակեցրել, թե կոնկրետ ում հետ են բանակցություններ վարվելու, քանի որ բողոքի ակցիան բազում առաջնորդներ ունի: 


Իր հերթին, աբխազական ընդդիմությունը շտաբ է կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց և մտադիր չէ լքել այն մինչև նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական չտա և նախագահական նոր ընտրություններ չհայտարարվեն:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 9-ին ցուցարարները հարձակվել են Աբխազիայի նախագահի վարչակազմի վրա: Հարձակման նախաձեռնողներից մեկը Ահրա Ավիդզբան էր, որը նախկինում պահանջել էր Աբխազիայի ՆԳ նախարարի հրաժարականը: