8.04.2025
Ադրբեջանը 16%-ով ավելացրել է գազի արդյունահանումը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն կշարունակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Էդի Ռամա

Ալբանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կշարունակի ձգտել ուժեղացնել կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:


Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարևոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային եւ հետհակամարտային իրավիճակներում։


«Որպես ԵԱՀԿ նախագահ, ձգտելու ենք շարունակել ամրապնդել կազմակերպության մասնակցությունը հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների ջանքերով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար: Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- մեջբերում է կառույցը Ռամայի խոսքերը։

Վրաստանում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը