Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 9-ին պաշտոնապես ստանձնեց աշխատանքային լիազորությունները: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից: «Իմ հիմնական խնդիրն է ազնիվ և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ավելի արդյունավետ ծառայել իր անդամ պետություններին և նրանց ժողովուրդներին», - մեջբերում է Զասի խոսքերը կառույցը: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից ռոտացիոն կարգով անցավ Բելառուսին: