20.04.2025
Վրաստանի ափերի մոտ նավթ և գազ կարդյունահանեն
prev Նախորդ նորություն

«Transparency International»-ը կոչ է անում Ադրբեջանին չեղարկել լրագրողների տեղաշարժի արգելքը

Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղարկեն լրագրող Հադիջա Իսմայիլովայի տեղաշարժման արգելքը: Այդպիսի հայտարարությամբ են հանդես եկել 4 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:


Իսմայիլովան ձերբակալվել է 2014թ.-ին և 2015թ.-ի սեպտեմբերին դատապարվել 7.5 տարվա ազատազրկման կեղծ մեղադրանքներով:

«Ցենզուրայի ինդեքսի» տնօրեն Ջոդի Գինսբերգը հայտարարել է, որ Ադրբեջանն անարդար կերպով արգելում է Իսմայիլովային ճանապարհորդել, որպեսզի արգելի նրան տարածել իր ռեպորտաժները:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տնօրեն Ռեբեքա Վինսենտը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են լրագրողին՝նրա խիզախ հետաքննությունների համար: Արգելքը պետք է անհապաղ չեղարկվի:

«Transparency International UK»-ի տնօրեն Դենիել Բրյուսը հայտարարել է, որ Իսմայիլովայի և նրա կոլեգաների շնորհիվ մենք գիտենք, որ ադրբեջանցիներից գողացված գումարներով շքեղ անշարժ գույք է գնվել Լոնդում:


 


 


 


 

 Ռեզա Փեհլևին կոչ է արել արևմտյան երկրներին աջակցել Իրանի ցուցարարներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար