24.11.2024
 Ռոհանի. Իրանն այժմ ուրանը հարստացնում է ավելի մեծ ծավալներով, քան միջուկային գործարքից առաջ
prev Նախորդ նորություն

Հարցում. Ադրբեջանը կրկին հայտարարվել է Թուրքիայի ամենահուսալի ընկերը

Թուրքիայի բնակչության 56,5 տոկոսը Ադրբեջանը համարում է երկրի ամենահուսալի ընկերը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով՝ «Կադիր Խաս» համալսարանի 2019 թ. արդյունքների վերաբերյալ հարցմանը:


Հարցման համաձայն՝ հարցվողների 43,5 տոկոսը Ուզբեկստանը նույնպես համարում է երկրի բարեկամ և դաշնակից:


Ընդ որում, հարցվողների 64,5 տոկոսը ԱՄՆ-ը համարել են Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիք:


Հարցվողների 45 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան հանդիսանում է իսլամական երկիր, 17,6 տոկոսը այն համարում է եվրոպական և աշխարհիկ պետություն: Հարցվողների 51,1 տոկոսը կարծում է, որ Անկարան պետք է բանակցի ԵՄ-ին անդամակցելու շուրջ:


Ադրբեջանը՝ Թուրքիայի ամենահուսալի ընկեր է հայտարարվել նաև 2018 թ. հարցման արդյունքներով: