22.04.2025
Զաքիր Հասանովը՝ կառուցվող ռազմական օբյեկտների տեսչական ստուգում է անցկացրել
prev Նախորդ նորություն

Սկանդալի ֆոնին. Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ երկրի նախագահը ստացել է Ալեքսեյ Գոնչարուկի ներկայացրած հրաժարականի խնդրագիրը, որը կքննարկի: Նախագահի աշխատակազմը լրացուցիչ կներկայացնի արդյունքները:


Գոնչարուկը պարզաբանել է, որ նման որոշում կայացրել է սկանդալից հետո՝ Վլադիմիր Զելենսկու մասին իր հայտարարությունների վերաբերյալ աուդիո ձայնագրություն հրապարակումից հետո, որպեսզի ապացուցի իր հարգանքը: Նա չի ժխտել դրա իսկությունը, բայց պնդել է, որ այն մոնտաժված է:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ալեքսեյ Գոնչարուկը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի օգոստոսին:

Փորձագետ. ԱՄՆ-ն սպասում է Իրանում սոցիալական պայթյունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան