24.11.2024
Ծանոթանալ տարրական մեթոդոլոգիային. Փաշինյանի գրառումը իրարանցում է առաջացրել Վրաստանում
prev Նախորդ նորություն

BP. ԱՉԳ-ում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթագազային հանքավայրերի բլոկում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի:


Այս մասին հայտարարել են BP- ում, որը հանդիսանում է ԱՉԳ-ի մշակման օպերատորը:


«1997 թվականից ԱՉԳ-ից արդյունահանված կես միլիարդ տոննա նավթը հիմնականում փոխադրվել է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա արտահանման խողովակաշարերով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով Սանգաչալի տերմինալից դեպի համաշխարհային շուկաներ», - ասել են ընկերությունում:


Ինչպես նշում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով BP-ի տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ, այդ նշագիծը մեծ ներդրում է հանդիսանում՝ «Դարի պայմանագրի» ստորագրման 25-ամյակում:


«Մենք, որպես օպերատոր, հպարտանում ենք, որ հասել ենք արդյունահանման այս նշագծին՝ երկրի և ԱՉԳ-ի բոլոր գործընկերների համար պատմական տարում: Ես կցանկանայի շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նվաճման գործում և շնորհակալություն հայտնել մեր օպերացիոն թիմին`անվտանգության և հուսալի գործողությանը մշտակական նվիրվածության համար», - հավելել է նա: