24.11.2024
BP. ԱՉԳ-ում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի
prev Նախորդ նորություն

Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան տևական ցույցերից հետո բավարարել է բողոքողների պահանջն ու հրաժարական տվել: Այս մասին հայտարարել է Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը, հայտնում է РИА Новости-ն:


«Նա որոշել է համապատասխան որոշում ստորագրել՝ արյունահեղությունից խուսափելու և երկրում գոնե որոշակի կայունություն հաստատելու նպատակով», - հայտարարել է Ասլան Բարցիցը:


Փաստաթուղը ուժի մեջ է մտնում ստորագրման պահին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններում Հաջիմբայի մասնակցությանը, նա ասել է. «Դա մենք կորոշենք»: Նրա խոսքով, իրավիճակի կարգավորման համար Աբխազիա է ժամանել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:


Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան մարտի 22-ին: Այդ մասին այսօր հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան:


Հերթական նախագահական ընտրությունները Աբխազիայում կայացել էին 2019-ի սեպտեմբերին, դրանց ընթացքում հաղթել էր գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան: Աբխազիայի Գերագույն դատարանը, սակայն, հունվարի 10-ին չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները` ԿԸՀ-ին պարտավորեցնելով նոր ընտրություններ կազմակերպել: Գերագույն դատարանի որոշումը հրապարակվեց Աբխազիայում ծագած ներքաղաքական ճգնաժամի ֆոնին:


Աբխազական ընդդիմության ներկայացուցիչները հունվարի 9-ին գրավել էին հանրապետության նախագահի նստավայրը` պահանջելով Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Խաջիմբան սակայն հրաժարվում է կատարել այդ պահանջը` ընդդիմության առաջնորդներին կոչ անելով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել բանակցությունների միջոցով: