24.11.2024
ԱՄՆ-ն աջակցելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Moody s. Ադրբեջանի արտարժույթի պահուստները բավարար են 30 ամսվա ներմուծումը ծածկելու համար

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նշում է՝ ԱՊՀ երկրներում արտարժույթի պաշարների ցածր մակարդակը` մյուս տարածաշրջանների համեմատ:


«ԱՊՀ երկրներում արտարժույթի պահուստներն ընդհանուր առմամբ ավելի ցածր են, մյուս տարածաշրջանների համեմատ: Դրանք հատկապես ցածր են Բելառուսում և Տաջիկստանում, որտեղ ներմուծման և արտաքին պարտքի ծածկույթը ամենաթույլն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Սա ազդում է տեղական արժույթի վրա, հատկապես անկանխատեսելի մակրոտնտեսական և քաղաքական միջավայրում և սահմանափակում է ցնցումներին արձագանքելու կարողությունը:


Նույնիսկ այնտեղ, որտեղ արտարժույթի պահուստները բավականաչափ բարձր են, օրինակ՝ Ադրբեջանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուզբեկստանում, տեղական արժույթների նկատմամբ վստահությունը մնում է փխրուն: Բացի այդ, պետական ֆինանսները և բանկային համակարգը դեռևս ենթակա են կտրուկ արժեզրկման տեղական արժույթով», - ասվում է ԱՊՀ երկրների վերաբերյալ գործակալության հաղորդագրության մեջ:


Ընդ որում, Moody’s–ի մասնագետները նշում են, որ Ադրբեջանի արժութային պահուստները բավարար են 30 ամսվա ներմուծումը ծածկելու համար: