Համազորային զորավարժարաններում մեկնարկել են ադրբեջանական բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումների տակտիկական զորավարժություններ՝ մարտական կրակոցով: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրթիռային և հրետանային զորքերի կառավարման հմտությունները, բարձրացնել ստորաբաժանումների մարտական համակարգվածության աստիճանը, կազմակերպել այլ զորատեսակների հետ փոխգործակցությունը: Զորավարժություններում ներգրավված ուժերը հետևողականորեն կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները: Վարժանքների ժամանակ հրթիռային և հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգություն: