Վիրահայոց թեմը կստանա ֆինանսական աջակցություն Վրաստանի կառավարությունից
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կստանա ֆինանսական աջակցություն Վրաստանի կառավարությունից:
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը 2020 թվականի հունվարի 20-ի հանձնարարականով, «կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով» 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4,5 մլն. լարիից այս փուլում փոխանցվել է 3,5 մլն լարի:
Գումարը բաժանվել է հետևյալ վրաստանյան կրոնական միություններին.
Վրաստանի իսլամական թեմ՝ 2,2 մլն. լարի (մոտ. 760 հազ. ԱՄՆ դոլար): Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 հազ. լարի (մոտ. 207 հազ. ԱՄՆ դոլար): Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 հազ. լարի (մոտ. 138 հազ. ԱՄՆ դոլար): Վրաստանի հրեական թեմ՝ 300 հազ. լարի (մօտ 103 հազ. ԱՄՆ դոլար):
Ընթացիկ 2020 թվականի համար մնացած 1 մլն. լարին կբաշխվի ավելի ուշ:
Ինչ վերաբերվում է Վրաց ուղղափառ եկեղեցուն, ապա Վրաստանի Կրոնի գործակալության կողմից տրամադրվելիք գումարի թիվը հայտարարության տեքստում առկա չէ: Ըստ վրացական աղբյուրների, 2017 թվականի ընթացքում վրաց ուղղափառ եկեղեցին պետությունից ստացել էր շուրջ 25 մլն. լարի (մոտ 10 մլն. ԱՄՆ դոլար):