Ադրբեջանը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ
Ադրբեջանը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ, հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը:
«Ադրբեջանը 1 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել Ուկրաինայի տնտեսության մեջ, և մեր երկիրը ցանկանում է ևս 1,5 միլիարդի ներդրում կատարել»,- Խարկովի մարզային պետական վարչակազմի (ԽՄՊՎ) նախագահ Ալեքսեյ Կուչերի հետ հանդիպմանը ասել է Խուդիևը:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Դրանց թվում են՝ ՏՏ-ն, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, մասնավորապես՝ ճանապարհաշինությունը:
Ազեր Խուդիևը նաև հայտնել է, որ ձմռան վերջին - գարնան սկզբին նախատեսվում է՝ Ադրբեջանի գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Ուկրաինա: «Տարածաշրջանների թվում, որոնք նախատեսում են այցելել գործարարները, նաև Խարկովի մարզն է: Հավանական ներդրողները տարածաշրջան կժամանեն մարտի սկզբին», - ասել է դեսպանը: