26.11.2024
Ադրբեջանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը ռուսամետ կամ արևմտամետ չեն

Եթե այլ երկրներում քաղաքական գործընթացները բացատրվում են ՌԴ-Արևմուտք հակասություններով, ապա Ադրբեջանում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չունեն ռուսամետ կամ արևմտամետ ուղենիշներ: Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան Անար Մամեդլին:


Ըստ նրա, Ադրբեջանում չկա պայքար ռուսամետ և արևմտամետ ուժերի միջև: Այսօր այդ ուժերը ռուսամետ են, վաղը՝թուրքամետ, մյուս օրն՝արևմտամետ: Ադրբեջանի կառավարությունն ունի լավ լոբբիստական խմբեր Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում, Վաշինգտոնում:


Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն Ակիֆ Ղուրբանովը հայտարարել է, որ երկրում առկա չեն վառ ռուսամետ քաղաքական կուսակցություններ: Հին թիմն ուներ ավելի սերտ կապեր ՌԴ-ի հետ, քան Արևմուտքի: Իլհամ Ալիևը փոխել է կառավարության կազմի այն անդամներին, ովքեր ունեի խորհրդային մտածելակերպ:


Ըստ նրա, նախկինում համարվում էր, որ Իլհամ Ալիևի թիմն արևմամետ է, իսկ այժմ պարզ է, որ արևմտամետ չէ, նրանք ուղղակի ցանկանում են պահպանել իշխանությունը: