Ադրբեջանում տեղական ժամանակով 19.00-ին ավարտվեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը:
Տեղական ժամանակով 17: 00-ին՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմում է 44,84 տոկոս: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ-ին առընթեր «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնը:
41 երկրներից 358 դիտորդ հետևում են Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը:
Նա նշել է, որ իրենց առաքելությունը հրավիրվել է Ադրբեջանի կառավարության կողմից և իրենք ուսումնասիրում են երկրում ստեղծված իրավիճակը:
Ըստ նրա, իրենք բավարար տեղեկություն ունեն ընտրությունների ընթացքի մասին: Հարյուրավոր դիտորդներ գտնվում են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և այլ տեղերում:
Ընտրատեղամասերը բացվել են Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն 19:00-ին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ հիմա գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:
Ներկայումս պատգամավորի թեկնածուների թիվը 1317 է:
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ այսօր գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:
Ներկայումս պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1317 մարդ:
19 քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 272 թեկնածու։ Բոլորից շատ իրենց թեկնածուներն առաջադրել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը (122), ընդդիմադիր՝ «Մուսավաթ» (25) և «Ումիդ» (21) կուսակցությունները։
Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախկին գումարման պատգամավորների 64%-ը, կամ 80 հոգի մասնակցում են արտահերթ ընտրություններին։
Գրանցված թեկնածուների 22%-ը կանայք են։
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից։