27.07.2025
Վրաստանում գործում է ադրբեջանական կապիտալ ունեցող 700-ից ավելի ընկերություն
prev Նախորդ նորություն

Գախարիան շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:


Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակից, Գիորգի Գախարիան հեռախոսով խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ՝ շնորհավորելով Իլհամ Ալիևին իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր խորհրդարանին:


Բացի այդ, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը և վերահաստատել աջակցությունը երկկողմ հարաբերությունների շարունակմանը:


 

Փորձագետ. Էրդողանի երազանքն՝Օսմանյան կայսրության վերականգնումն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին