19.04.2025
Փորձագետ.Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Սիրիայում բախումը ձեռնտու չէ ոչ Պուտինին, ոչ Էրդողանին

ՌԴ-ն ու Թուրքիան գտնվում են փակուղում: Կողմերի փոխադարձ մեղադրանքները պայմանավորված են Սիրիայի և Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների խախտումների հետ: Թուրքիայի արձագանքը կապված է այն հանգամանքի հետ, որ Անկարան Իդլիբը համարում է իր տարածքը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:


Ըստ նրա, Սիրիայում բախումը ձեռնտու չէ ոչ Պուտինին, ոչ Էրդողանին: Որոշում է կայացվել գագաթնաժողով կազմակերպել Սիրիայի հարցով Թուրքիայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Դա թույլ կտա խուսափել ուղիղ ռազմական բախումից Սիրիայում:


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ քառակողմ ֆորմատով գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը դեռ քննարկվում է:


 

Քաղաքագետ. Ղարաբաղի հակամարտությունն անհույս սառեցված է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար