20.04.2025
 Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով
prev Նախորդ նորություն

Հարցում.Էրդողանի կուսակցությունը ձայներ է կորցնում

Polimetre հետազոտական գործակալության հարցման համաձայն, եթե Թուրքիայում մոտակա ժամանակներս տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա ընդդիմադիր կուսակցությունները շատ ավելի մեծ թվով ձայներ կհավաքեն, քան իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու նրա դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունը:


ԱԶԿ-ի աջակցությունը նվազել է 12.56 տոկոսով, իսկ Ազգայնական շարժում կուսակցության էլեկտորալ աջակցությունը 2018թ.-ի համեմատ նվազել է 2.3 տոկոսով:


Հարցումը ցույց է տվել, որ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կհավաքեր 25.3 տոկոս ձայներ, Լավ կուսակցությունը՝11.3 տոկոս, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝12.8 տոկոս:


Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջերս ստեղծված Ապագայի կուսակցությունը կհավաքեր 10 տոկոս:


 

Ժնևում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար